Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարգարիտ Բարանկիցե. Հայերից սովորեցի կայուն ու կանգուն մնալ

Մարգարիտ Բարանկիցե. Հայերից սովորեցի կայուն ու կանգուն մնալ
25.04.2016 | 13:47

«Ավրորա»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայոց ցեղասպանության մասին իմացել էր դեռ Բուրունդիի դպրոցում։ Մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում Բարանկիցեն նշեց, որ Հայաստանը ճանաչելու գործում իրեն օգնել է Աստվածաշունչը։ Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել, խնամել որբերին ու փախստականներին։

«Ես պետական պաշտոնյա էի, որոշեցի ուսումնասիրել Աստվածաշունչը, հասկացա Հայաստանը, զգացի, իսկ Հայոց ցեղասպանության մասին ես դպրոցում եմ սովորել։ Բայց միայն այստեղ՝ Հայաստանում, ես կարողացա ապրել պահը, զգացի հայերին։ Ես սովորեցի այս ամենն ու հիմա ինձ զգում եմ ավելի վստահ»,- նշեց Մարգարիտ Բարանկիցեն և շեշտեց՝ հայերից սովորել է լինել կայուն ու վերադառնալ արմատներին։ «Մարդիկ կառուցում են իրենց հայրենիքը, թեև անցյալում տանջվել ու տառապել են։ Ես եղա գրադարաններում, տեսա թե ինչ հայրենասիրական զգացում կա, ինչպես են խոսում մարդիկ իրենց լեզվով ու մտածեցի, որ պետք է մի օր վերադառնամ իմ հայրենիքը։ Չգիտեմ իհարկե երբ, շուտով 60-ամյակս եմ նշում, բայց ես կցանկանամ, որ երեխաներս գոնե լինեն, ես կրթում են նրանց, որ վերադառնան։ Սա այն է, ինչ ես սովորեցի հայերից՝ կայուն ու կանգուն մնալ ու երբեք չթուլանալ»,- շեշտեց մրցանակակիրը։

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ